31
12, 2011

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ձեր կատարած գործն ամենակարևորն է մեր երկրի համար: Ամենակարևորը, որովհետև եթե դուք այստեղ ամուր չլինեք, վստահ չլինեք, մեր ժողովուրդն իրեն վստահ չի զգա, իսկ ձեր ամրությունը, ձեր ինքնավստահությունը փոխանցվում է այստեղից՝ այս սահմանից, որովհետև այստեղից է սկսվում մեր երկիրը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, որովհետև այնտեղ գիտեն, թե հայոց բանակի զինվորն ինչի է ունակ: Նախագահի խոսքով, հայ զինվորով հպարտանում են ոչ միայն իր ծնողները, այլև բոլորը՝ երեխաներից, երիտասարդներից սկսած մինչև մեծահասակներ: Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ Նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաև հանդիպել է սահմանամերձ Ոսկեպար և Կիրանց գյուղերի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զրուցել է բնակիչներին հուզող հարցերի շուրջ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով և տվել համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ