15
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Հայոց երբեմնի Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին Նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցեքարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերածվել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն:



← Վերադառնալ