Լրատվություն
Ներհանրապետական այցեր
16
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Բժշկական համալիրում Նախագահը ծանոթացել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:
Շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նախկինում ամբողջովին խարխլված և կիսավեր մանկաբուժական մասնաշենքն անցած հինգ տարիներին ամբողջությամբ արդիականացվել է և ծառայելու է որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված նոր մասնաշենք:
«Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Երևանում, ինչպես նաև ութ մանկական վերականգնողական կենտրոններ` ՀՀ մարզերում:
Բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան ինը հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան քսան հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների: