Լրատվություն
Ներհանրապետական այցեր
21
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցը մայրաքաղաքում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծանոթացել իրականացվող և նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ տնկել զբոսայգու տարածքում: Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք: Սերժ Սարգսյանն այստեղ ևս ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկին: Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում իր զգալի ներդրումն է ունեցել նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ ևս: Սերժ Սարգսյանին ներկայացվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցվող հեծանվահրապարակի նախագիծն ու իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով կառուցվող հրապարակն առանձնահատուկ է իր ճարտարապետական լուծումներով։ Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար: Աշխատանքների մոտ 70%-ն արդեն ավարտված է: Հեծանվահրապարակը, պայմանագրի համաձայն, շահագործման կհանձնվի ս.թ. օգոստոսին: