19
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով նոր ցուցադրությանը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պատմության պետական թանգարանում ներկա է գտնվել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով նոր ցուցադրությանը, որում տասնամյա ընդմիջումից հետո ներկայացված են Քա. IX-VIդդ. Վանի թագավորության մշակույթը, արվեստն ու պատմությունը:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 1937թ. սկիզբ առած և մինչ այսօր Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոյի բացառիկ ընտրանուն: Նշվել է, որ համալրված մշտական ցուցադրության ավելի քան 70 տոկոսը հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է նաև մեծանուն հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված էքսպոզիցիան:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ էքսպոզիցիան ընդգրկում է 8 ցուցասրահ, որտեղ առաջին անգամ ցուցադրված են նկարչի գրեթե բոլոր գեղանկարչական աշխատանքները և գրաֆիկայի մեծ մասը, ներկայացված են նաև բազմաթիվ փաստավավերագրական նյութեր և լուսանկարներ: Նշվել է, որ այս ցուցահանդեսը աննախադեպ է և՛ ծավալով, և՛ ներկայացված նյութով:

← Վերադառնալ