Լրատվություն
Ներհանրապետական այցեր
01
02, 2011
Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Համաժողովի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Ֆեդերացիայի 2009-2010թթ. աշխատանքների և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախանշվել են Ֆեդերացիայի 2011-2012թթ. աշխատանքների հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է բավարար:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընտրվել է նաև 64 անդամից կազմված Ֆեդերացիայի նախագահության կազմ:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևներ է հանձնել Հայաստանի 2011թ. չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրներ Սամվել Տեր-Սահակյանին և Զավեն Անդրիասյանին: Ընդգծվել է, որ առաջին անգամ մեր երկրի առաջնությունների անցկացման պատմության ընթացքում այդ մրցաշարն ամբողջովին հավաքել է գրոսմայստերական կազմ:
Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածուներին, ովքեր Ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը:
Նիստում հաստատվել են նաև Ֆեդերացիայի հանձնաժողովների կազմը և հանձնաժողովների նախագահները: