Լրատվություն
Ներհանրապետական այցեր
16
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի նոր արտադրության հիմնման, ինչպես նաև ներդրումային ու զարգացման հետագա ծրագրերին:
Շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով վերազինված գործարանի արտադրանքի 52 տոկոսն արտահանվում է արտերկիր, իսկ մնացած արտադրանքը սպառվում է ներքին շուկայում: Դեռևս 2004թ. Արզնու Բյուրեղապակու գործարանի հիմքի վրա ստեղծված «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության արտադրանքը մատակարարվում է ՀՀ տարածքում գործող գրեթե բոլոր գյուղմթերք վերամշակող, ինչպես նաև ոգելից և ոչ ոգելից խմիչքներ արտադրող ընկերություններին: Ընդգծվել է, որ գործարանի վերագործարկման արդյունքում զգալիորեն նվազել է ապակե տարաների ներկրումը Հայաստանի Հանրապետություն:
Անդրադառնալով «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերին` նշվել է, որ «Զարգացման Եվրասիական Բանկի» ֆինանսավորմամբ, «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն մինչև 2012թ. նախատեսում է ստեղծել նոր արտադրություններ, որոնք տեղակայված կլինեն Բյուրեղավանում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում. Ղազարավանում կառուցվելու է աղբյուրի ջրի նոր ֆիլտրացման կայան, իսկ Բյուրեղավանում կազմակերպվելու է ջրի շշալցման արտադրությունը:
Բյուրեղավանում, որտեղ Ընկերությունն ունի բազմաթիվ չօգտագործվող արտադրական կառույցներ, նախատեսվում է վերագործարկել նոր արտադրամասեր: