23
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Էլբատ» ընկերություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:

Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:

Գործարանի բացման արարողությունից հետո, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ, մի շարք եվրոպական և ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշվել է նաև, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլև` հարևան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը:

← Վերադառնալ