Լրատվություն
Ներհանրապետական այցեր
22
10, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀՊԱՀ հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և միջոցառմանը մասնակցող հյուրերին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանում միավորված Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները մշտապես եղել են մեր երկրի կարևորագույն ուսումնական հաստատությունների շարքում:
«Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս երկու ինստիտուտների շրջանավարտների ներդրումը: Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան` առանց ձեր մասնակցության, առանց մնացած շրջանավարտների ու նաև դասախոսների մասնակցության: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև պահանջները, և այսօր ձեր առջև նոր պահանջներ կան: Վստահ եմ, որ դուք, համադրելով այս կրթական հաստատության 80 տարիների փորձն ու ժամանակակից գիտությունը, կարող եք գտնել այդ պրոբլեմների լուծման բանալիները: Իսկ որ պրոբլեմներն այսօր մեր երկրում և, մասնավորապես, ագրարային հատվածում շատ-շատ են, այստեղ որևէ մեկը, կարծում եմ, չի կասկածում:
Մաղթում եմ, որպեսզի դուք մշտապես պահանջված լինեք մեր երկրում: Մաղթում եմ, որպեսզի դուք ամենացանկալի հյուրը լինեք մեր գյուղական շրջաններում: Ձեր մասնագիտությունն այնպիսի է, որ հավասարապես և, միգուցե, ավելի շատ մասնավոր հատվածը, պետության հետ միասին շահագրգռված են, որպեսզի դուք ունենաք բարձր մասնագիտական որակ, որպեսզի կարողանաք լուծել առկա խնդիրները, միևնույն ժամանակ, կարողանաք ցույց տալ, որ այո՛, ազնիվ աշխատանքով, դասախոսելով, գյուղատնտեսությամբ զբաղվելով` կարելի է արժանապատիվ կյանք վարել, կարելի է լուծել բոլոր սոցիալական խնդիրները: 80 տարին ցանկացած բուհի համար երկար ճանապարհ է: Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք շատ տասնամյակներ, և ձեր ճանապարհը լինելու է շատ լայն: Այդ ընթացքում դուք հաղթահարելու եք բոլոր խոչընդոտները, և երբ նշեք կամ մեզանից հետո նշեն այս հաստատության 150-ամյակը, ասելու են, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի պետական ագրարային համալսարանն ունեցել է անփոխարինելի դեր: Շնորհավորում եմ և մաղթում` հաջողություն», -ասել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 20-ի հրամանագրով կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով: Այսօր համալսարանի հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության ղեկավարը հանձնել է պետական պարգևները:
Նախագահն այցելել է նաև Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմության նորաբաց թանգարան: