Լրատվություն
Ներհանրապետական այցեր
12
07, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ “Ամերիկայի Հայկական Համագումար” կորպորացիայի ու “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը: