Լրատվություն
Ներհանրապետական այցեր
24
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում նորակառույց ստորգետնյա ավտոկայանատեղի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ներկա է գտնվել Ազատության հրապարակում նորակառույց ստորգետնյա ավտոկայանատեղի բացման արարողությանը:
Նախագահը շրջել է ավտոկանգառի տարածքում, նաեւ ծանոթացել Ազատության հրապարակում կատարված բարեկարգման աշխատանքներին եւ մայրաքաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր հեծանվահրապարակի կառուցման նախագծին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս կայանատեղին չափանիշ կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ստորգետնյա ավտոկանգառներ կառուցելու նախաձեռնություն կցուցաբերեն: Նախագահի խոսքով` նման կայանատեղիները զգալիորեն կբեռնաթափեն փողոցները` ավելի անվտանգ եւ հարմարավետ դարձնելով երթեւեկությունը:
Ստորգետնյա եռահարկ այս կայանատեղին նախատեսված է 500 ավտոմեքենայի համար: Այն կառուցվել է իտալական "Renco S.p.A." ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակում:
Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ նոր հեծանվահրապարակը եւս կկառուցի "Renco S.p.A." ընկերությունը: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար: