15
02, 2010

Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման արարողությունը

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր կայացել է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման պաշտոնական արարողությունը:

Նախագահը շրջել է դպրոցի նոր վերանորոգված եւ կահավորված մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի առաջին 25 ուսանողների հետ, ովքեր ընտրվել են եռափուլ մրցույթի արդյունքում:

Դպրոցում կկազմակերպվեն դասախոսություններ արտերկրի հեղինակավոր կրթօջախների, քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսների եւ վերլուծաբանների, նշանավոր դիվանագետների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Դասընթացները մեծ առաջադիմությամբ ավարտած ունկնդիրները դիվանագիտական ծառայության կանցնեն ՀՀ ԱԳՆ համակարգում:

Նախատեսվում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը, բարձրակարգ մասնագետների պատրաստման կրթօջախ լինելուց բացի, կլինի նաեւ արդի խնդիրների շուրջ Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչների ու արտերկրի հայտնի փորձագետների հետ քննարկումների հարթակ:

Դիվանագիտական դպրոցի կայացմանը ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել ԵՄ-ն, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակները:

← Վերադառնալ