07
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել "Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին" հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական միջոցառումներին:

Շաքարի գործարանի շինարարությունը սկսվել է 2006թ. ամռանը, մինչ օրս կատարվել է շուրջ 92 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2010թ. ապրիլ, իսկ շաքարավազի թողարկումը` սկսել մայիսի կեսին: Ձեռնարկության աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է եւ նախատեսված է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքն, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը:

Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին հաստատել է "ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը": Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի եւ Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում եւ մասնակցել Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի թվով 21 համայնքների գազիֆիկացման ծրագրի ավարտի ու գազամատակարարման մեկնարկի արարողությանը, որը ազդարարվել է գազի խորհրդանշական այրումով: Այս տարածքների գազիֆիկացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է եւ իրականացվել է "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման" ծրագրի կողմից:

Ծրագրով Շիրակի մարզում 2009թ. վերականգնվել կամ կառուցվել են մարզի 25 համայնքների բնական գազի մատակարարման համակարգերը: 25 համայնքներից 21-ում շինարարական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ 4 -ում` կավարտվեն մինչեւ տարեվերջ: Իրականացված աշխատանքի շնորհիվ գազիֆիկացված 25 համայնքների շահառուների թիվը կկազմի ավելի քան 21 հազար մարդ:

← Վերադառնալ