Ներհանրապետական այցեր
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել "Գաֆէսճեան արվեստի կենտրոնի" հանդիսավոր բացմանը
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի,Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ամերիկացի գործարար ու բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մասնակցությամբ մայրաքաղաքի կենտրոնում` Կասկադում, տեղի է ունեցել "Գաֆէսճեան արվեստի կենտրոնի" բացման հանդիսավոր արարողությանը:
Երակարատեւ վերանորոգման աշխատանքներից հետո Կասկադը այցելուներին ներկայացել է վերափոխված տեսքով` որպես ժամանակակից արվեստի կենտրոն, որի մի քանի սրահներում ցուցադրվում են ժամանակակից հեղինակների գործեր Գաֆէսճեանի անհատական հավաքածուից։
Այստեղ ցուցադրված են 20-րդ դարի լավագույն ապակեգործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսալավա Բրիխտովայի աշխատանքները, Գրիգոր Խանջյանի որմնանկարի սրահում ներկայացված են Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուում տեղ գտած Արշիլ Գորկու ստեղծագործությունները: Կենտրոնի վերջին հարթակում ներկայացվել է Սվարովսկու «Լուսարձակ գուլպաները» ինստալյացիան, որի հեղինակն է «Դիլեր Սկոֆիդիո և Ռենֆո» հայտնի նյույորքյան ստուդիան։