Լրատվություն
Ներհանրապետական այցեր
30
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է "Տաշիր" բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ:
Իրականացրած աշխատանքի համար "Տաշիր" բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով:
Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: Նշելով, որ գիտության ոլորտը շարունակում է պետության համար մնալ գերակայություն` Սերժ Սարգսյանն ասել է. "Մեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն": Նրա խոսքով` չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, եւ թե 2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ գիտնականներին հետաքրքրող հարցերին: