26
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան եւ ծանոթացել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին:

Նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008թ. հուլիսի 30-ին եւ նախատեսվում է ավարտել 2010թվականի ապրիլին:

Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում:

← Վերադառնալ