Լրատվություն
Ներհանրապետական այցեր
23
08, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի փակմանը
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված`ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը:
Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռեւս տեւական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր մրցաշար էր:
Այս մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար: Ինչպես ասվեց, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետեւում էին առաջնության ընթացքին: Շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին, այստեղ ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար: Հաճույքով պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք շատ արդյունավետ աշխատում ենք ՖԻԴԵ-ի հետ եւ պատրաստ ենք համագործակցության մակարդակը բարձրացնել:
Երախտագիտություն եմ հայտնում մրցաշարի մասնակից հիանալի շախմատիստներին, ովքեր իրենց գեղեցիկ խաղով շուք հաղորդեցին այս առաջնությանը: Շնորհակալ եմ նաեւ գլխավոր մրցավարին, մրցավարներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին պատշաճ մակարդակով անցկացնել մրցաշարը: Մեզ բոլորիս միավորել եւ միավորում է մի բան` սերը դեպի շախմատը, եւ այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք:
Հրաժեշտից առաջ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ուժեղագույն գրոսմայստերներին, շախմատիստներին: Այն, ինչ նրանց չհաջողվեց իրականացնել Ջերմուկում, թող հաջողվի հետագայում: Վստա՛հ եմ, ձեր լավագույն պարտիաները դեռեւս առջեւում են: Դուք պարտավո՛ր եք ուրախացնել մեզ բոլորիս. ցուցադրել գեղեցիկ խաղ, որովհետեւ առանց գեղեցիկ շախմատի աշխարհում մի բան, այնուամենայնիվ, պակաս կլիներ. մենք հոգեպես ավելի աղքատ կլինեինք:
Սրտանց շնորհավորում եմ մրցաշարի հաղթողին` Վասիլի Իվանչուկին լավ հաղթանակի համար եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում:
Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ պատվել մեծ հայորդուն` Տիգրան Պետրոսյանին: Սա նաեւ նրա տոնն է, նրա երազանքների ու իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը: Փառք Տիգրան Պետրոսյանին, եւ ես խոնարհվում եմ նրա լուսավոր հիշատակի առջեւ":
Այնուհետեւ Հանրապետության Նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգեւներ են հանձնել ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին:
Հանդիսության մասնակիցները ջերմորեն շնորհավորել են "Գրան Պրի"-ի հաղթող Լեւոն Արոնյանին. Ջերմուկի մրցաշարից հետո նա ընդհանուր արդյունքներով անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար եւ իրավունք ստացել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Երկրի ղեկավարը եւս ջերմորեն շնորհավորել է Լեւոն Արոնյանին եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կողմից նրան որպես պարգեւ հանձնել է Երեւան քաղաքի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Արոնյանի հաջողությունները դեռեւս առջեւում են: