Լրատվություն
Ներհանրապետական այցեր
08
08, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում:
Նախագահը մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:
Չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:
Գլխավոր ճարտարապետը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է եւ կավարտվի 2011թ.: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:
Երկրի ղեկավարին են ներկայացվել նաեւ քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթեւեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգույցի եւ ավտոճանապարհի նախագծերը:
Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:
Երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ "Հայ ասպետ" հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին եւ ասել, որ հիացած է ուսման եւ գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Նախագահը նշել է, որ նաեւ այսպիսի օրինակները կոգեւորեն դպրոցականներին ու կօգնեն գիտակցելու լավ սովորելու եւ կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը:
Հավաքականի անդամները երկրի ղեկավարին պատմել են մրցույթի ընթացքում իրենց ունեցած զգացումների եւ տպավորությունների, նաեւ` հայրենի քաղաքում որպես փոքրիկ հերոսներ ընդունվելու մասին:
Սերժ Սարգսյանը բարի ճանապարհ է մաղթել երեխաներին, ովքեր նույն օրվա երեկոյան ուղեւորվում էին դեպի պատմական Արեւմտյան Հայաստան, նշելով, որ այդ ուղեւորությունը յուրօրինակ հնարավորություն է` համալրելու հայոց պատմության մասին նրանց գիտելիքները:
Երեխաները երկրի Նախագահի եւ "Փյունիկ" հիմնադրամի կողմից որպես պարգեւ ստացել են նոութբուք համակարգիչներ:
Ջերմուկում Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով:
Շախմատային խաղերը մեկնարկել են օգոստոսի 9-ին` Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակ վրա ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդարացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով:
Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա կատարվում էին առաջին քայլերը, 8-րդ խաղատախտակի վրա իրենց ուժերն են չափել ՀՀ Նախագահը եւ ՖԻԴԵ-ի նախագահը` գրանցելով ոչ-ոքի արդյունք: