Լրատվություն
Ներհանրապետական այցեր
15
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում:
Սերժ Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջել քաղաքի տոնի առթիվ կազմակերպված մշակութային ցուցահանդեսում:
Նախագահը Սպիտակում, Գյումրիում եւ Շիրակամուտում այցելել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների շինհրապարակներ, ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սարգսյանը շփվել է այդ համայնքների բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Շիրակամուտ համայնքում ներկայումս լայն թափով ընթանում է երկրաշարժից անօթեւան դարձած ընտանիքների համար նախատեսված թվով 25 բնակելի տների շինարարությունը: Շիրակամուտում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է արդեն քսան տարի վագոն-տնակում ապրող Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքում, ում բնակարանն արդեն կառուցվում է: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցում Վարդեւանյանները երկրի Նախագահի հետ խոսել են իրենց հոգսերի եւ ակնկալիքների, այդքան երկար սպասված տունն ունենալուց հետո կյանքի նոր փուլ սկսելու մտադրությունների մասին:
Նախագահ Սարգսյանը քաջալերել է բազմազավակ ընտանիքին` ասելով, որ պետությունն անելու է ամեն ինչ` հնարավորինս արագ լուծելու բնակչության հատկապես խոցելի խավի սոցիալական խնդիրները: "Այն, որ այս հարկի տակ չորս երեխա է մեծանում` ամենամեծ հարստությունն է, եւ պետությունը պետք է այսպիսի ընտանիքներին առաջնահերթ զորավիգ լինի",-ասել է Սերժ Սարգսյանը հյուրընկալ ընտանիքին եւ խոստացել ներկա գտնվել նրանց բնակարանամուտի արարողությանը: