Լրատվություն
Ներհանրապետական այցեր
15
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Նաիրիտ" գործարան ՓԲԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Նաիրիտ" քիմիական գործարան: Նախագահին ուղեկցել են էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության արտակարգ իրավիճակների նախարարները, Երեւանի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ:
Երկրի ղեկավարը շրջել է վթարի ենթարկված քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության առաջին աշտարակի տարածքում եւ ծանոթացել վթարի հանգամանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում պայթյունի եւ դրա արդյունքում գործարանում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ: Նա կարեւորել է վթարի պատճառների բացահայտումը` հետագայում նման դեպքեր թույլ չտալու համար:
Նախագահ Սարգսյանն ցավակցություն է հայտնել վթարի հետեւանքով զոհված եւ տուժած աշխատակիցների ընտանիքներին եւ հայտարարել, որ այդ աղետից պետք է լուրջ հետեւություններ անել: "Կարծում եմ, որ այս աղետը մեկ անգամ եւս ահազանգ պետք է լինի Հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների ու նաեւ սեփականատերերի համար",-ընդգծել է Սերժ Սարգսյանը: