Լրատվություն
Ներհանրապետական այցեր
31
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
Կապան քաղաքի "Եռաբլուր" պանթեոնում Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին:
Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարզի լեռնահանքային համալիրի խնդիրները, այդ ուղղությամբ հետագա քայլերն, ինչպես նաեւ Սյունիքի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակն ու առաջնային կարեւորության խնդիրները:
ՀՀ Նախագահն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Այսօր այցելությունս սկսել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից: Տեղում տեսանք, որ կոմբինատն ամբողջովին ոչ միայն աշխատում է, այլ նաեւ զարգացման ծրագիր է իրականացնում: Ամենայն խորությամբ ծանոթ եմ նաեւ Ագարակի ու Կապանի կոմբինատների ներկա իրավիճակին: Իմ գնահատականը միանշանակ է` Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի, եւ չեմ կասկածում, որ դժվարին որոշումներ են կայացվել:
Եզրակացությունս միանշանակ է` բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարեւոր սոցիալական խնդիր են լուծում, այլեւ վաղվա շահույթներն են վաստակում: Խորապես համոզված եմ, եթե Քաջարանի կոմբինատը 90-ական թթ վերջերին, 2000թ. սկզբներին դժվարություններով չաշխատեր, վերջին հինգ-վեց տարիների հսկայական շահույթները չէր ունենա:
Ձեռնարկությունները պետք է աշխատեն, եւ այս առումով, եթե ՀՀ Կառավարությունից որեւէ լրացուցիչ ակնկալիք կա, մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել: Ընդհանրապես ճգնաժամի հետ կապված, վերջին ամիսների ընթացքում մենք մեկ խնդիր չէ, որ լուծել ենք, եւ այսուհետ եւս որեւէ խոչընդոտի առջեւ կանգ չենք առնելու:
Ճգնաժամի պատճառով պղնձի եւ մոլիբդենի գների աննախադեպ կտրուկ անկման հետեւանքով, երբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ մետաղների գները նվազեցին 3-3.5 անգամ, մեր Հանրապետության ոչ միայն այս ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում: Բոլորին քաջ հայտնի է, որ արտահանման ծավալների մի զգալի մասը կապված է հենց այս կոմբինատների աշխատանքների հետ, հետեւաբար ոչ միայն արտահանման, բնականաբար, նաեւ հարկերի ու պետական այլ եկամուտների խնդիրներ են առաջանում:
Կառավարությունը ճյուղի առաջատար ձեռնարկությունների հետ անընդհատ աշխատել է առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունների ստեղծման համար, եւ առանձին դեպքերում տարբերակված մոտեցումների ցուցաբերմամբ աջակցության ծրագրեր է իրականացնում: Մենք վստահ ենք, որ կառավության աջակցությունը, արձագանքները պետության անմիջական կարգավորմանը ենթակա հարցերում պետք է լինեն օպերատիվ, եւ պետություն-մասնավոր այս համագործակցության պայմաններում մենք պետք է լուծենք Հանրապետության ու մարզի խնդիրները:
Իհարկե, մարզի, Հանրապետության ոչ բոլոր ձեռնարկություններում է հաջողվել գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային նույն կերպ առանց ցնցումների աշխատել ընդգծված անբարենպաստ պայմաններում: Բայց կարծում եմ, այսօր մենք կարողացել ենք հասնել մի իրավիճակի, երբ մեր առջեւ պետք է դնենք ոչ միայն այս երեք ձեռնարկությունների, այլեւ, ընդհանրապես, Հանրապետության շատ ձեռնարկությունների հստակ աշխատանքի խնդիրը:
Առավել եւս, որ ազգային արժույթի` վերջերս արձանագրված արժեզրկումը, եւ մետաղների միջազգային գների փոքր ինչ հուսադրող միտումները, կարծեք թե, որոշակի դրական պայմաններ են ստեղծում: Մենք այդ համեմատաբար եւ հարաբերական բարենպաստ պայմաններից անպայման պետք է օգտվենք":
Այնուհետեւ երկրի ղեկավարը մարզային համապատասխան կառույցների առջեւ դրել է մեկ հստակ պահանջ եւ նշել. "որեւէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, եւ ոչ էլ որեւէ խոչընդոտ է լինելու դրանք ճիշտ ժամկետում մարդկանց հասցնելու: Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն` ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, եւ այս խնդիրներում որեւէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է իբրեւ անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետեւաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարեւորագույն խնդիրն այսօր":
Խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացնել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առավել ընդգրկուն խնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 1-ին այցելել է Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գործող "Արմեն-Սարմեն" անասնաբուծական ֆերմա: Հանրապետության նախագահը ծանոթացել է ֆերմայի հզորություններին, գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ մասնակցել է նոր կթարանի բացմանը: Ներկայումս ընկերությունը զբաղված է սեփական կերարտադրություն կազմակերպման, կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության հիմնման, մեղվաբուծության զարգացման աշխատանքներով, իսկ առաջիկայում նախատեսում են ստեղծել նաեւ մսի վերամշակման արտադրամաս:
Այնուհետեւ Հանրապետության նախագահն ուղեւորվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ` Տաթեւ ՀԷԿ: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ՀԷԿ-ի տարածքում: Այստեղ վերջին տարիներին ՏԱՍԻՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ներդրվել են նոր ժամակակակից սարքավորումներ, ինչի շնորհիվ էապես բարձրացել է կայանի հուսալիությունը:
Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Գորիսի "Ս. Գրիգոր Տաթեւացի" եկեղեցի, ապա քաղաքի "Վիենի պուրակ"-ում մասնակցել է ֆրանսիական պարտիզանական շարժման ղեկավարներից մեկի` Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Նախագահ Սարգսյանը Սյունիքի մարզ այցն ավարտել է Սիսիանի "Վի Էյջ Սթոուն" քարերի մշակման գործարան այցելությամբ: Ձեռնարկությունը հիմնվել է 2000թ., գործունեությունը բնական քարերի արդյունահանումն ու մշակումն է: Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, տեխնոլոգիական սխեման հնարավորություն է տալիս կազմակերպել անթափոն արտադրություն: Ձեռնարկության ղեկավարությունը նախատեսում է 2009թ. հիմնել նաեւ քարերի ձեւավոր մշակման արտադրամաս: