23
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց:

Հանրապետության Նախագահը հետեւել է դպրոցի հումանիտար եւ ֆիզմաթ հոսքերում դասընթացների կազմակերպմանը, այցելել համակարգչային դասասենյակ եւ ծանոթացել ուսումնական ծրագրին, հանդիպել աշակերտների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի, Կրթության եւ գիտության նախարարի, դպրոցի աշակերտների ծնողների եւ մանկավարժների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ավագ դպրոցի ձեռքբերումների, առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

← Վերադառնալ