13
12, 2008

Նախագահ Սարգսյանը մասնակցել է անվանի գրող Վիլյամ Սարոյանի արձանի բացմանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, անվանի գրող Վիլյամ Սարոյանի արձանի բացման արարողությանը:

Արձանը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներ են Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան:

Արձան տեղադրելու նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է, աջակցել են սփյուռքի հայ բարերարները, կառավարության աջակցությամբ էլ բարեկարգվել է տարածքն ու իրագործվել են պատվանդանի տեղադրման աշխատանքները:

← Վերադառնալ