03
12, 2008

Շահագործման է հանձնվել Երեւանի կենտրոնական փողոցների հատման նոր տրանսպորտային հանգույց

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երեւանի կենտրոնի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկի շահագործման հանդիսավոր արարողությանը: Հանգույցն ընդգրկում է Խանջյան, Չարենց, Հերացի, Կորյուն, Նալբանդյան փողոցները:

Մայրաքաղաքի հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը մշակվել է դեռեւս 70-80-ական թվականներին, սակայն այն իրականություն դարձավ միայն Հայաստանի անկախացումից հետո` կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են 2007թ.:

Շահագործման հանձնված վերջին հատվածը ունի 2,6 կմ երկարություն, շինարարական աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 8.5 մլրդ դրամ:

Տրանսպորտային այս ուղղությունը կոչված է էականորեն բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը:

ՀՀ նախագահը դեկտեմբերի 3-ին` Բռնադատվածների օրը, մասնակցել է նաեւ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հրապարակում Բռնադատվածների հուշահամալիրի բացմանը, ծաղիկներ է դրել հուշարձանին:

← Վերադառնալ