07
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-8-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Ջերմուկ քաղաքում` ծանոթանալով քաղաքում կատարված լայնամասշտաբ աշխատանքներին:

Հանրապետության նախագահը եղել է ճոպանուղու տարածքում, դիտել զրոյական կանգառը, ծանոթացել դահուկային նոր սահուղու կառուցման եւ ճոպանուղու տարածքի բարեկարգման աշխատանքներին: Վերջինիս համար ծախսվել է 70 միլիոն դրամ, իսկ դահուկային նոր սահուղու կառուցման համար` շուրջ 200 միլիոն դրամ:

Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ Ջերմուկի Կեչուտ թաղամասը քաղաքի ձախակողմյան մասի հետ կապող 3,7 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը: Ջերմուկի քաղաքապետարանում ՀՀ նախագահն անցկացրել է խորհրդակցություն` նվիրված քաղաքի համալիր զարգացման ծրագրերին:

Խորհրդակցության հիմնական նպատակը հունիսի 18-ին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ամփոփումն ու առկա անելիքների քննարկումն էր: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկայացրել է հանձնարարված աշխատանքների կատարման մասին ամփոփ զեկույցը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը, իսկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` հատուկ կառուցապատման գոտիների հայեցակարգը:

ՀՀ նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին Ջերմուկում հանդիպել է նաեւ նոյեմբերի 12-20-ը Դրեզդենում կայանալիք շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայից առաջ, Ջերմուկում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամների հետ:

Սերժ Սարգսյանը ջերմ զրույց է ունեցել շախմատիստների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ ու մարզական վիճակով, բարի երթ մաղթել մեր հավաքականին:

← Վերադառնալ