Լրատվություն
Ներհանրապետական այցեր
01
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
Հանրապետության նախագահն այցելել է Սայաթ-Նովա եւ Ռանչպար համայնքների տարածքներում գործող "Յունիֆիշ" ՍՊԸ-ի թառափ եւ իշխան ձկների ձկնաբուծական տնտեսություններ, շրջայց է կատարել, դիտել է թառափի ու իշխանի մանրաձկների աճեցման արտադրամասերը:
Մարզի եւ ընկերության ղեկավարության հետ Սերժ Սարգսյանը քննարկել է արտադրվող ապրանքային ձկների արտադրական ծավալների ավելացման եւ արտահանման հետ կապված խնդիրները:
Երկրի ղեկավարը եղել է նաեւ Մասիսի տարածաշրջանի Նորամարգ համայնքում: Այստեղ իրականացավում են Հրազդան գետի հունի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ, որոնք սկսվել են մայիս ամսին ու այժմ արդեն ավարտման փուլում են: Նախագահը դիտել է աշխատանքների ընթացքը, զրուցել հեղեղից տուժած Նորամարգի բնակիչների հետ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Արտաշատի պահածոների գործարան, շրջայց կատարել արտադրամասերում, ծանոթացել մթերումների ընթացքին: Գործարանի տնօրինության ջանքերով այս տարվա օգոստոսին վերագործարկվել է նաեւ Այրումի պահածոների գործարանը:
Այցի ավարտին Հանրապետության նախագահը Արարատի մարզպետարանում ագրոպարենային համակարգի զարգացման խնդիրների շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` պատասխանատու պետական կառույցների եւ վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: