Լրատվություն
Ներհանրապետական այցեր
17
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է “Սիրահարների զբոսայգու” բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է “Սիրահարների զբոսայգու” բացման հանդիսավոր արարողությանը:
Այգու բարեկարգման ծրագրի հովանավորն է "Պողոսյան" հիմնադրամը, աշխատանքներն իրականացվել են շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախի նախագծով:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել այգում: Կղզյակներով արհեստական լճակը, ջրվեժները, քարակերտ կոմպոզիցիաները, գեղեցիկ խնամված խոտածածկ տարածքներն ու ծաղիկների առատությունը խոստանում են հանգստյան եւ ժամանցի հաճելի պահեր պարգեւել այցելուներին:
Առաջիկա 21 տարիների ընթացքում "Պողոսյան" հիմնադրամը կիրականացնի նաեւ այգու պահպանումն ու շահագործումը: