29
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սարալանջի մայրուղու բացման հանդիսավոր արարողությունը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Սարալանջի մայրուղու և Աբովյան պուրակից սկիզբ առնող ու մինչև Մյասնիկյան պողոտա ձգվող թունելի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շինարարական աշխատանքները` շնորհակալությւոն հայտնելով «Լինսի» հիմնադրամին` նախագծի ֆինանասավորման համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ հիմնադրամը կշարունակի ծրագրեր իրականացնել Հայաստանում:

Ս. Սարգսյանն ասել է, որ Երևանի փողոցների շինարարությունը միշտ եղել և մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: «Ճիշտ է, սկզբնական փուլում շինարարական աշխատանքները քաղաքացիներին դժգոհություն են պատճառում, սակայն դրանց ավարտից հետո, համոզված եմ, բոլորը գոհ են մնում»,- նշել է նա:

← Վերադառնալ