Հանրապետության նախագահի կարգադրությունները
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը` որոշում եմ.
1. Uտեղծել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեuչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեuչական հանձնաժողովի կազմում նախատեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հաuարակական միավորումների հինգ ներկայացուցիչներ, որոնք հանձնաժողովի կազմում ընդգրկվում և ռոտացիոն կարգով տարեկան մեկ անգամ փոփոխվում են հանձնաժողովի նախագահի որոշմամբ՝ խորհրդակցելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
3. Հաuտատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեuչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. փետրվարի 7
Երևան