Հանրապետության նախագահի կարգադրությունները
Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող իրավական և դատական բարեփոխումների շարունակականությունն ու դատական իշխանության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` համաձայն 3-րդ հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. հունիսի 30
Երևան