Հանրապետության նախագահի կարգադրությունները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.
Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Զարուհի Գառնիկի ԱՂԱՄԱԼՅԱՆԻՆ
ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության խորհրդատու
Նազելի Վիգենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
հասարակայնության և տեղեատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Լիլիթ Էդուարդի ԹԱՇՉՅԱՆԻՆ
արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
Լիաննա Զավենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ քարտուղարության արձանագրային բաժնի գլխավոր մասնագետ
Լիլիթ Ստյոպայի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ
կադրերի վարչության գլխավոր մասնագետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 28
Երևան
ՆԿ-187-Ա