Հանրապետության նախագահի կարգադրությունները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԿ-96-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության՝
1) «2012-2016» թվերը փոխարինել «2012-2017» թվերով.
2) 1-ին հավելվածից հանել «Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունը և արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. սույն ռազմավարական ծրագիրը և 2-րդ հավելվածով նախատեսված ծրագրից բխող միջոցառումների ցանկը 2014-2016թթ. ժամանակահատվածի համար կարող են համալրվել լրացուցիչ միջոցառումներով:» նախադասությունը.
3) 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 1-ին հավելվածի.
4) 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 2-րդ հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. նոյեմբերի 30
Երևան
ՆԿ- 242 -Ա