ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`
ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Շահեն ՇԱՀԻՆՅԱՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. հոկտեմբերի 8
Երևան
ՆԿ-186 -Ա



← Վերադառնալ