Հանրապետության նախագահի կարգադրությունները
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Վահան Ջանիբեկի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ նախարարի խորհրդական
Սամվել Գարսևանի ՄՈՒՍՈՅԱՆԻՆ աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ
Գայանե Հայկազի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ
Սվետլանա Մարտունի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. նոյեմբերի 21
Երևան
ՆԿ-200-Ա