Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝
ո ր ո շ ու մ ե մ.
1. Վախթանգ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. օգոստոսի 29
Երևան