ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, հասարակական կարգի պահպանության գործում ներ¬դրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.


Մարտական ծառայության մեդալով՝

Գուրգեն Սուրենի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Արամ Դրաստամատի ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր

Արմեն Դիմիտրիի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Արմեն Եղիշի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Մհեր Վրեժի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Մովսես Խորենացու մեդալով՝

Ներսես Յուրիի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ, տպագիր և էլեկտրոնային մամուլի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 9
Երևան
ՆՀ-216-Ա



← Վերադառնալ