ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝


Սամվել Մուկուչի ԲԵԿՉՅԱՆԻՆ «Արմավիա» ՍՊԸ-ի Սիրիա և Լիբանան տարածաշրջանային ներկայացուցիչ

Մրազ Հասանի ԲՐՈՅԱՆԻՆ ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավար

Լյուդմիլա Ալեքսանդրի ՊԵՏՐՈՎԱՅԻՆ ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար

Աշոտ Անդրանիկի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-226-Ա



← Վերադառնալ