Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
Սուրեն Ռաֆիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
Դավիթ Զաքարի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
Էրնա Վլադիմիրի ՀԱՅՐԻՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հունիսի 29
Երևան
ՆՀ-157-Ա