Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան մրցանակի շնորհման հանձնախմբի առաջարկությունը՝ որոշում եմ.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2012 թվականի մրցանակ շնորհել`
1) Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար.
2) Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. ապրիլի 12
Երևան