Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝
ո ր ո շ ու մ ե մ.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհել`
Վարուժան Սամսոնի ԱԲԵԼՅԱՆԻՆ-ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
Հովհաննես Հաբեթի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ-ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Արման Յուրիկի ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ-ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. հուլիսի 8
Երևան