Հանրապետության նախագահի հրամանագրերը
Նախագահական իշխանության խորհրդանշան հիմնելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ և 56-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Հիմնել Նախագահական իշխանության խորհրդանշան:
2. Հաստատել`
1) Նախագահական իշխանության խորհրդանշանի նկարագրությունը և գործածման կարգը՝ համաձայն 1-ին հավելվածի,
2) Նախագահական իշխանության խորհրդանշանի ձևը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) Նախագահական իշխանության խորհրդանշանն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ,
2) Նախագահական իշխանության խորհրդանշանը պահվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
4. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. ապրիլի 5
Երևան