Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը

Կ. Գուջերոտտիին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Կլաուդիո ԳՈՒՋԵՐՈՏՏԻԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. հունիսի 18
Երևան