Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Արդարադատության երրորդ դասի Պետական Խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 38-րդ հոդվածի 4-րդ մասերը՝
ո ր ո շ ու մ ե մ.
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել`
Դավիթ Շավարշի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ-Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովհաննես Միքայելի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ-ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. հունիսի 28
Երևան