Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական նվաճումների համար պարգևատրել.
Պատվո շքանշանով՝
Կոնստանտին Աղապարոնի ՕՐԲԵԼՅԱՆԻՆ կոմպոզիտոր
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Մեդեա Վարդանի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ թավջութակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Լորիս Հայկազի ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻՆ դիրիժոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 18
Երևան