Հանրապետության նախագահի հրամանագրերը
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
Հարություն Պավելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական
Էսթերա Կամսարի ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի վարիչի պաշտոնակատար
Լևոն Պարգևի ՕՀԱՆՅԱՆԻՆ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 18
Երևան