ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհել՝

Լարիսա Հակոբի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար

Անահիտ Անատոլիի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Երևան քաղաքի Ռ. Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի դասվար

Կարինե Գրիշայի ԶԱՏԻԿՅԱՆԻՆ Երևան քաղաքի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն

Լուսյա Ալբերտի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Գյումրի քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Հասմիկ Ժիրայրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական ստուդիա-քոլեջի գեղարվեստական ղեկավար

Կարինե Բարմենի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչուհի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 7
Երևան



← Վերադառնալ