Հանրապետության նախագահի հրամանագրերը
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝
Կարինե Սարգսի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ
Լուսինե Դիմիտրիի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Արմավիր քաղաքի Ա. Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Խաչատուր Ազատի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Հեղինե Արթուրի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ Վանաձոր քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Շուշանիկ Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Տաթևիկ Սուրենի ՉԻՉԱԿՅԱՆԻՆ Գավառ քաղաքի ավագ դպրոցի տնօրեն
Ալվարդ Ռազմիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Իջևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ
Սալոնիկ Հարությունի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի դասվար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 7
Երևան