ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին




Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.
1) Արվեստի բնագավառում՝
Արման ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ` «Լեգենդներ» քանդակների շարքի համար.
Աշոտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ` «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար.
Աստղիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար.
2) Գրականության բնագավառում`
Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ` «Անկախին սպասելիս» գրքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. ապրիլի 19
Երևան



← Վերադառնալ