ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհել՝

Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Վարդան ԱՍՈՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար

Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաuտանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Վլադիմիր ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Թուրքմենստանում Հայաuտանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաuտանի Հանրապետության առաքելության ղեկավար

Անահիտ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի վարիչ

Ռուբեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ Իրաքի Հանրապետությունում Հայաuտանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաuտանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Վրաստանում Հայաuտանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. հունվարի 12
Երևան



← Վերադառնալ