Հանրապետության նախագահի հրամանագրերը
Քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝
Արայիկ ԹՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի իրավաբանական վարչության
պետ
Ջեմմա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ներման, քաղաքացիության,
պարգևների և կոչումների վարչության պետ
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. դեկտեմբերի 29
Երևան